loading...

Այս պահին ՇԱՄՇՅԱՆԸ ՄԵԾ ԹՎՈՎ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԼԱՐՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿ ՄԻԱՅՆ ԻՄԱՆԱՔ ՈՒՄ ԴԻՆ ԵՆ ԳՏԵԼ

Քիչ առաջ արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդանանց 28 շենքի բակում երիտասարդ տղայի դի կա։

Այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Տեղում են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Վիգեն Մեսրոպյանի գլխավորությամբ։ Մահացածը երիտասարդ տղա է, ով գետնին է և սպասում են դատաբժշկի ժամանմանը։ 

Ըստ տեղեկությունների՝ 1 հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

shamshyan.com

скачать dle 11.0фильмы бесплатно
Загрузка...
Загрузка...
Загрузка...