loading...

Ո՞վ սպանեց վարչապետի գործընկեր երրորդմասցի Լյովիկին ու նրա «աջ ձեռք»՝ Դրոյին

սպանվեց երրորդմասցի Լյովիկը, ով, ինչպես գիտենք, օրենքով գող Պզոյի հորեղբոր որդին էր: Լյովիկը գլխավորում էր այն հացախումբը, որի միջոցով մշտապես հարցեր էին լուծվում Գագիկ Բեգլարյանի և Հովիկ Աբրահամյանի համար: Լյովիկի նկատմամբ ի սկզբանե քրեական աշխարհում կար դրական վերաբերմունք, քանզի վերջինս արդեն իսկ ուներ իր հորեղբոր տղայի հովանավորչությունը:Այս մասին գրում է analitik.am-ը, եւ նկատում, որ.
Լյովիկին և Հովիկ Աբրահամյանին բացի հանցավոր աշխարհի խնդիրներից, կապում էր նաև միասնական բիզնեսը՝ Արգավանդի խաչմերուկի վրա գործող գազալցակայանի բաժնեմասերի 50 տոկոսը պատկանում էր Լյովիկին, 50 տոկոսը՝ Հովիկ Աբրահամյանին:
Պետք է նշենք, որ Լյովիկը բավականին կիսատ թողած կոնֆլիկտներ ուներ ՝
Հանցավոր աշխարհում ունեցած դերի հետ միասին Լյովիկը օրենքով գող չէր համարվում, ինչը հանգեցրեց վերջինիս և Օշականցի Գևորիկի միջև անցյալ տարի տեղի ունեցած կոնֆլիկտին: Կոնֆլիկտն այնքան լրջացավ, որ այն կարգավորել փորձեցին նորանշանակ կառավարության մակարդակով՝ անգամ Հովիկ Աբրահամյանն ու Գագիկ Բեգլարյանն անձամբ խառնվեցին այդ հարցի լուծմանը: Բեգլարյանը Լյովիկին տրամադրեց իր զրահապատ մեքենան, որպեսզի ապահովագրի վերջինիս՝ հնարավոր մահափորձերից:
Բավականին երկարատև ջանքերից հետո միայն Բեգլարյանին հաջողվեց կամ ավելի շուտ այդպիսի տպավորություն ստեղծվեց, որ կոնֆլիկտը հարթված է, սակայն օրենքով գողերի աշխարհում Լյովիկի և Օշականցի Գևորիկի միջև տեղի ունեցածը դժվար թե մարսվեր կամ ներվեր Գևորիկի կողմից՝ չնայած որ նորանշանակ կառավարության անդամների կեսից ավելին փորձեցին կարգավորել այդ հարցը:
Այնուհետև՝ սեպտեմբեր ամսին երրորդմասցի Լյովիկը կոնֆլիկտի մեջ մտավ Թոխմախի Մհերի հետ՝ Լյովիկը ծեծել էր Մհերի փեսային: Այս կոնֆլիկտը նույնպես վերջնական լուծում չստացավ, սակայն Թոխմախի Մհերը այդ պահին չդիմեց կտրուկ քայլերի:
Վերջին շրջանում Լյովիկի կյանքում տեղի ունեցած այս լուրջ կոնֆլիկտները այդպես էլ վերջնականապես չլուծվեցին, ուղղակի հակառակորդները սպասեցին այնքան ժամանակ, մինչև կթուլանա թե Լյովիկի, թե վերջինիս հովանավորների՝ մասնավորապես Գագիկ Բեգլարյանի և Հովիկ Աբրահամյանի դիրքերը:
Ժամանակը ցույց տվեց, որ հակառակորդներն իրենց հաշվարկներում չսխալվեցին, ընդամենը մեկ տարում Հայաստանի քաղաքական ոլորտում տեղի ունեցած գլոբալ փոփոխությունները հանգեցրեցին մի շարք գործիչների դիրքերի էական թուլացմանը, ինչի արդյունքում հարվածի տակ դրվեցին ոչ միայն քաղաքական գործիչները, այլ նաև այն մարդիկ, ովքեր ժամանակին ունենալով, այսպես ասած, բարձրակարգ ՛՛կռիշ՛՛ հանուն իրենց հովանավորների դիմում էին բավականին վտանգավոր քայլերի՝ ավելացնելով չլուծված կոնֆլիկտների քանակը:
Լյովիկն այսօր սպանվեց, նրա հետ միասին սպանվեց նաև նրա ՛՛աջ ձեռքը՛՛՝ Դրոն, ով ոչ միայն ներգրավված էր Լյովիկի կողմից ղեկավարվող հանցավոր խմբում, այլ նրա առաջին և անփոխարինելի օգնականն էր:

Ավելին` սկզբնաղբյուրում

- See more at: http://fnews.am/?p=2502379&l=am/ov+spanec+varchapeti+gorcynker+errordmasci+lyovikinvo%D6%82+nra+aj+dzerq%D5%9D+droyin#sthash.qJJ8Tr4p.dpuf
скачать dle 11.0фильмы бесплатно
Загрузка...
Загрузка...
Загрузка...